Բժիշկները հաջողությամբ վիրահատել են Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Արտրիտից քայքայված աջ ազդրի պրոթեզավորման վիրահատությունը կատարվել է մադրիդյան Սան Խոսե հոսպիտալում` վիրաբույժ Անջելո Վիլամորտեի գլխավորությամբ:
Սա 74-ամյա միապետի առաջին վիրահատությունը չէ: 2010թ. բժիշկները հեռացրել էին թոքի բարորակ ուռուցքը, իսկ անցած տարվա հունիսին Իսպանիայի արքան տարավ աջ ծնկի վիրահատություն, որի ընթացքում վիրաբույժներն անոթը փոխել էին պրոթեզով:








































