Monday, 15 06 2026
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ստամբուլում սկսվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները

Թուրքիայում այսօր սկսվել են միջազգային միջնորդների՝ «Վեցյակի» բանակցությունները Իրանի հետ՝ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ: Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ն` քաղաքական գծով փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը: Բանակցությունների համակարգող է հանդես եկել ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Թուրքիան միջնորդի դեր է խաղում բանակցող կողմերի միջև: Արևմուտքի երկրները, ինչպես գրում են տեղի լրատվամիջոցները, ցանկանում են, որ Իրանը սահմանափակի ուրանի հարստացման աշխատանքները: Նախատեսվում է, որ այս հարցը ակտիվորեն քննարկվելու է բանակցությունների ընթացքում, չնայած Թեհրանից հնչող հայտարարությունները վկայում են, որ նա մտադիր չէ գործել ի վնաս իր միջուկային ծրագրի: ԵՄ-ն իր հերթին խոսք է տվել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցը, ըստ որի Իրանից այլևս նավթ չի ներկրվելու, դադարեցնել:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների նախօրեին նշել էին, որ բանակցությունների հիմնական նպատակներից մեկը երաշխիքների ստացումն է, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չի հետապնդում:
«Վեցյակը» նաև նախատեսում է հասնել Իրանի համաձայնությանը՝ ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի մեծ թվով դիտորդներ Իրան ուղարկելու հարցում: Այն, որ Իրանը դեմ չէ իր գործունեության վերահսկողությանը, հասկացրել է Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ղեկավար Ֆուրդին Աբաս-Դիվանին:
Բայց կհամաձայնի՞ արդյոք Իրանը մեծ թվով դիտորդներ ընդունել` դեռ հայտնի չէ: Ըստ էության Թեհրանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել:

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլի խոսքերով` Իրանը մի շարք նոր առաջարկներ կանի Թուրքիայում միջուկային խնդրի քննարկման ժամանակ:

Միևնույն ժամանակ, տեղական մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Ստամբուլյան բանակցությունները ոչ մի լավ բան չեն բերելու: Նրանք գտնում են, որ եթե կողմերի մոտ համագործակցության ցանկություն մնա, ապա ծրագիր կմշակվի հարցի հետագա կարգավորման համար, իսկ բանակցությունները կշարունակվեն մեկ ամսից:
Դրա հետ մեկտեղ, Իրանն առաջարկել է որպես հետագա բանակցությունների վայր ընտրել Բաղդադը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում