ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինության ծախսերը կազմել են մեկ միլիարդ 38 մլն 145 հազար դոլար, ինչը 2010 թվականից ի վեր ավելի ցածր ցուցանիշ է, երբ այդ ոլորտին տրամադրվել էր 1 մլրդ 81 մլն 872 հազար դոլար: Նման տվյալներ է բերում Դաշինքի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ ազգային անվտանգության վրա ամենաշատը 2011թ. ծախսել է ԱՄՆ ղեկավարությունը` 731 մլն 879 հազար դոլար, ամենաքիչը՝ Բուլղարիան և Բելգիան:
Դաշինքի պահանջների համաձայն` անդամ երկրների պաշտպանության համար նախատեսված ծախսերը պետք է կազմեն այդ երկրների ՀՆԱ-ի 2%-ը:
Հիշեցնենք, որ փետրվարին պարզ էր դարձել, որ ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեն նկատելիորեն կրճատվել է: Առաջիկա 10 տարիների ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 450 մլն դոլարով: Բացի դրանից՝ Պենտագոնը ամենայն հավանականությամբ կզրկվի մեկ տրիլիոն դոլարից: Ավելի վաղ վարչության ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ Պենտագոնի ֆինանսավորման կրճատումը էականորեն կազդի ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների վրա: