Monday, 15 06 2026
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱԷԿ-ի կյանքը պետք է երկարացվի. Վահրամ Պետրոսյան

2016 թ. ավարտվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը: Մինչ այդ կառավարության ծրագրերում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, որը պետք է փոխարինի ներկայիս կայանին: Դեռ անցած տարվա գարնանը, ապա աշնանը պետք է ներդրողների համաժողով հրավիրվեր, սակայն դրանք չկայացան, ու այժմ էլ ոչ մի շարժ չկա: Միակը, որ հետաքրքրություն է հայտնել նոր կայանի կառուցման վերաբերյալ, ռուսական կողմն է: Այս տարվա փետրվարին ՀՀ ռուսական պատվիրակության այցի ընթացքում «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարեց, թե Ռուսաստանը համաձայն է նոր ԱԷԿ-ի ֆինանսավորումն ավելացնել՝ ավելի վաղ հայտարարված 20-25 %-ի փոխարեն:

Կկառուցվի՞ նոր ԱԷԿ-ը, կամ ե՞րբ կկառուցվի: Այս հարցերը հստակ պատասխաններ չունեն: Իսկ մինչ նոր կայանի ճակատագիրը կպարզվի, հնից հրաժարվելը Հայաստանին տնտեսական նոր աղետի առջև կկանգնեցնի:

Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ատոմակայանը պետք է ունենա ճակատագիր, և այդ նպատակով ներկայում մշակվում է հայեցակարգ, թե ինչ պետք է լինի 2016 թ-ից հետո:

«Այսինքն՝ նախագծային ժամկետը որ լրանում է, պետք ասվի, թե ինչ է լինելու դրանից հետ: Կարող է լինել երկարացնելու, թե կայանը կանգնեցնելու գործընթաց: Այդ փաստաթղթերը պետք է մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ լինեն»,- ասաց Վ.Պետրոսյանը:

Դոկտորի կարծիքով՝ քանի որ Հայաստանը հարուստ չի, պետք է միջոցառումներ ձեռնարկվեն և երկարացվի գործող ԱԷԿ-ի կյանքի տևողությունը, հետո ծրագրվի միջին և ոչ թե բարձր հզորության, 3+1 անվտանգության մակարդակով 2 բլոկի կառուցումը: Ընդ որում՝ դրանք պետք է կառուցվեն 2020-ական թվականների վերջերին:

«35 տարի աշատում եմ միջուկային էներգետիկայում, համեստություն չանեմ, ասեմ, որ տարածաշրջանում միջուկային էներգետիկայի տեղակայանքների գծով միակ դոկտորն եմ: Ատոմակայանի կյանքը երկարացնելը շատ հնարավոր ու ռեալ է: Բավականին շատ միջոցառումներ արդեն արված են, պետք է հաշվարկել, նայել, որ սարքավորումները պետք է փոխվեն, որը թարմացվեն, վերանորոգվեն»,- նշեց Վ.Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԷԿ-ի կյանքը երկարացնելու հատուկ մշակված ծրագիր կա և իրագործվել է ՌԴ-ում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում: Վ. Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ ԱԷԿ-ի կյանքը կարելի է հանգիստ կերպով 15 տարով երկարացնել: Դրա համար մոտ 200 մլն դոլարի կարիք կլինի, իսկ այս գումարը կարելի է սակագնի մեջ ներառել: «Բավարար չէ, որ մինչև այսօր 8 դրամով է վաճառվում: Նոր ԱԷԿ-ի կառուցման համար 4-5 մլրդ դոլար է պետք: Այլ տարբերակ չկա, սա ամենաշահեկան տարբերակն է»,- վստահեցրեց Վ. Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում