Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմությունը «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի անցկացման ժամանակ ստեղծելու է սեփական մամլո կենտրոնը: Այս մասին երեկ հայտարարել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը.
«Մամլո կենտրոնը ստեղծվելու է «Եվրատեսիլ 2012»-ի նախաշեմին Բաքու ժամանող օտար հյուրերին ու լրագրողներին Ադրբեջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ իրազեկելու համար: Դա մասնավորապես վերաբերում է խղճի բանտարկյալներին, մարդու իրավունքների խախտումներին և այլն:
Մենք «Եվրատեսիլ 2012»-ը դիտարկում ենք որպես ժողովրդավարության օգտին քաղաքական իրավիճակը թեքելու հնարավորություն: Բացի այդ, Լիբերալ կուսակցությունների եվրոպական միավորումը նախաձեռնել է «Ազատություն – 12 բալ» կամպանիան, որի նպատակը «Եվրատեսիլ 2012»-ի նախաշեմին Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում առկա իրավիճակն աշխարհին ներկայացնելն է»:
Ակնկալվում է, որ «Եվրատեսիլ 2012»-ի լուսաբանման նպատակով Բաքու է ժամանելու ավելի քան 6000 օտարազգի լրագրող:












































