«Հրապարակ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները՝ նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստաընկերություններին:
«ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանից մեր թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են և քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը և պլանավորել ենք»:
Այսինքն՝ ուզում եք ասել ՀՀԿ-ն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով՝ 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»:
Թերթի հարցին, թե արդյոք դա քաղաքական ենթատեքստ չունի՞, քանի որ հեռուստաընկերությունները պատկանում են ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»:










































