Երեկ, ուշ երեկոյան, Ադրբեջանի հյուսիսային մասում պայթել է Բաքու-Մոզդոկ գազատարի Ալթիաղաչ-Աղսու հատվածը, որի հետևանքով սկսվել է ուժեղ հրդեհ: Կրակի բարձրությունը հասել է 150 մետրի: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ըստ ստացվող տեղեկությունների` վնասված գազատարի լայնությունը կազմել է 1200մմ: Անմիջապես դադարեցվել է գազամատակարարումը, իսկ կրակը մարվել է մի քանի ժամ անց:
Ադրբեջանական Trend գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: