Հայկական ատոմակայանում սթրես-թեստի անցկացումը հայտարարվել էր 2012 թ. ապրիլին: Ներկայում հայտարարվել է տենդեր, թե որ կառույցն է անցկացնելու սթրես-թեստը: Արդյունքները պետք է ամփոփվեն մայիսի 6-ից հետո: Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ԳՀԻ-ն՝ բելգացիների հետ միասին, և Չեխիայի միջուկային ինստիտուտը հայտ են ներկայացրել մրցույթին:
Սթրես-թեստը ֆինանսավորվելու է ԵՄ միջոցներով: Այսօր Եվրոպայում ատոմային էներգետիկա ունեն Եվրամիության 14 երկրներ: Հունիսի 23-ին Հայաստանը, Խորվաթիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Բելառուսը ԵՄ կողմից մշակված՝ ԱԷԿ-ների սթրես-թեստերի իրականացում ենթադրող հռչակագիր են ստորագրել:








































