Մարդկային բջիջները կարող են գենետիկորեն վերափոխվել ու վերածվել «մարտիկ» բջիջների, որոնք կպայքարեն ՄԻԱՎ-ով վարակված բջիջների դեմ:
Daily Mail-ը գրում է, որ հույս կա, որ UCLA-ի գիտնականների այս հայտնագործությունը կարող է նշանակել , որ իրականում հնարավոր է բուժել ՄԻԱՎ-ով վարակաված հիվանդներին:
ՄԻԱՎ-ի հետազոտության շրջանակներում հիմնականում ստեղծվում են պատվաստանյութեր կամ դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են վիրուսի զարգացումը: Ակնկալվում է, որ այս նոր եղանակը կարող է բուժում առաջարկել:
Հետազոտությունը ապրիլի 12-ին հրատարակվել է PLoS Pathogens ամսագրում:








































