Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը ստիպված են եղել լքել իրենց հարազատ տները». Ջեմիլ Չիչեք

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) խոսնակ Ջեմիլ Չիչեքը, ելույթ ունենալով «Վշտի կիսման ու վերքերի բուժման առաջին քայլ» խորագրով գիտական կոնֆերանսում, հայտարարել է, որ դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը ստիպված են եղել լքել իրենց հարազատ տները, իսկ մենք մոռացել ենք այդ մասին.

«Թուրքիայի քաղաքացիների համար դժվար է իրականության հետ առերեսվելը: Սակայն պետք է հասկանալ, որ երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր վիշտ, որը պետք է բուժել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ներքին ճնշումը հայերին ստիպեց լքել իրենց հայրենիքը: Դա պետք է խոստովանել:

Պատերազմներն ու բռնության ակտերը, ժամանակ առ ժամանակ զանգվածային սպանություններն ու բռնագաղթերը հանգեցրին հայերի միգրացիային: Այդպիսի պարագայում մարդիկ ապրում էին խոր տառապանքների մեջ, ինչն առաջացրել է հասարակական տարբեր արձագանք: Մենք այն մարդիկն ենք, որոնք նախընտրել են մոռացության մատնել այդ վիշտը:

Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ մենք այդ վիշտը թաղեցինք մեր սրտերում, իսկ նորի սկսման համար ամենապրագմատիկն անցյալից չկառչելն է: Վիշտը ծնում է չարություն, չարությունը՝ ատելություն, ատելությունը՝ վրեժ:

Դրա համար էլ ոչ մեկի համար շահավետ չէ անցյալլի տառապանքները փորփրելը: Բոլորի շահերից է բխում դրանից դասեր քաղելն ու այնպիսի միջոցներ ձեռնարկելը, ինչը հետագայում կկանխի այդպիսի դեպքերի կրկնումը: 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն բուն Թուրքիայի կողմից՝ նմանատիպ երևույթների կրկնման կանխման համար»:

Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրք քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին՝ հանդիսանալով Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում