Saturday, 13 06 2026
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի

Երբ ես և Րաֆֆի Հովհաննիսյանը ՄԱԿ-ի առջև բարձրացնում էինք ՀՀ դրոշը` այս երկրի մասին չէինք երազում. Ա. Արզումանյան

Ապարանում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողներին ողջունեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը նշեց՝ եթե այլ տեղ գնալուց ժողովրդին իրենք են ոգի տալիս, ապա այստեղ են եկել ապարանցու խիզախ ոգուց մի մասնիկ վերցնելու և այն հասցնելու մինչև մայիսի 6:

Արզումանյանը նշեց, որ 5 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խմբակցությամբ եկել է խորհրդարան, ու նրանք այդ ընթացքում եղել են ամենաակտիվը ԱԺ-ում, միշտ եղել են ժողովրդի կողքին ու եղել են նրանց իրավունքների պաշտպանը։

«Ու եթե 7 հոգով կարողացել են այդքանն անել, ապա պատկերացրեք, որ այժմ՝ առավել համալրված ու ուժեղ թիմով, մենք ինչ ենք կարողանալու անել, եթե միասին, իրար վստահելով՝ Ձեր պատգամը տանենք ու հասցնենք ԱԺ»:

Արզումանյանը շեշտեց, որ իրենք չեն եկել խոստումներ տալու, քանզի ովքեր խոստումներ են տալիս, կեղծ բարեգործություն են անում, դա անում են հենց ժողովրդից գողացված փողով, որպեսզի ապահովեն իրենց աթոռները և շարունակեն կեղեքել երկիրը. «Մենք դա թույլ չենք տալու՝ թե «Ժառանգություն»-ը, թե «Ազատ դեմոկրատներ»-ը հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ միասին միջոց են դառնալու ձեր խնդիրները, ձեր պատգամները ԱԺ հասցնելու, մենք գալիս ենք Նոր Հայաստան ստեղծելու համար»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամը նշեց, որ 20 տարի առաջ, երբ ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանը ՄԱԿ-ի առջև բարձրացնում էին ՀՀ դրոշը, այդ օրը նրանք չէին երազում այս երկրի մասին։

«Մենք այսպիսի երկիր չէինք ուզում, որտեղից փախչում է ժողովուրդը, փախչում է հետապնդումներից, կեղեքումներից, փախչում է, որովհետև օրվա հացի խնդիր ունի, և մենք խոստանում ենք, որ մայիսի 6-ից հետո, մեր հաղթանակից հետո մենք ստեղծելու ենք այն հայրենիքը, որի մասին երազում էինք 20 տարի առաջ»:

Ելույթ ունեցավ նաև ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, որը նշեց, թե իր հայրը Ապարանից քիչ հեռու գտնվող Արտաշավան գյուղից է, որը ժամանակին եղել է Ապարանի շրջանում, սակայն հետագայում դարձել է Աշտարակի շրջանի մաս. «Եթե չտեղափոխեին, ապա ես էլ հիմա կարող էի Արմեն Մարտիրոսյանի պես գլուխ գովալ, որ ապարանցի եմ, և իր նման հանգամանալից ելույթ ունենալ»:

«Ցավդ տանեմ, հանգիստ խոսի, դու էլ ես ապարանցի»,- արձագանքեցին ապարանցիները:

Ռուբինյանն անդրադարձավ այս ընտրությունների յուրահատկություններին ու նշեց, որ ի տարբերություն նախորդների՝ այս անգամ անընդհատ խոսում են այն մասին, թե ազատ և արդար ընտրություններ են անելու.

«Հիմա էլ ասում են, թե եկեք միասնական շտաբ ստեղծենք ու պայքարենք կեղծիքների դեմ, շատ լավ է, ողջունելի է, էլ ո՞վ պետք է դա ողջուներ մեզանից շատ, բայց մի օրինակ կբերեմ, որ այս խնդիրը հասկանանք. երթուղայինում դուք տեսնում եք, որ գողն իր ձեռքը մտցրել է ձեր գրպանը, ու դուք բռնում եք նրան, բայց նա շրջվում ու ասում է՝ արի պայմանավորվենք, որ իրարից փող չգողանանք: Այ ախպեր ջան, մի հատ ձեռքդ գրպանիցս հանի, գողություն մի արա, հետո արի պայմանավորվենք:

Հիմա ընտրարաշավը դեռ չսկսած՝ գզիրներն ընկել են տնետուն, անձնագրերը հավաքում են, կաշառք են բաժանում ու եկել են՝ մեզ ասում են, որ նման բաներից հեռու ենք, ասում են՝ եկեք շտաբ ստեղծենք, որոշենք, որ արդար ընտրություններ են լինելու»:

Ռուբինյանը նշեց, որ այն գումարները, որ այսօր բաժանվում են ժողովրդին, հենց ժողովրդի գրպանից գողացվածն է: Ու վերջում նա հորդորեց՝ երբ գնան ընտրության, մի պահ մտածեն, որ այս երկիրը մենք տանուլ ենք տալիս, ու արդեն սկսվել է տանուլ տալու պրոցեսը. «Արդեն մեր երկիրը ամայանում է, այ, սրա մասին մտածեք, հետո ձեր վճիռը կայացրեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում