Ապրիլի 6-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո + 20) կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի շուրջ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Քննարկումներին բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ողջույնի խոսք են ասել արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:
Ազգային զեկույցի նախագծի տարբեր գլուխները ներկայացրել են աշխատանքային համապատասխան խմբերի անդամները:
Հանրային քննարկումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Բնապահպանության նախարարությունների կայքում www.mnp.am:
Ազգային համակարգող հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին:











































