Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Մարիո Բալոտելիի 3-խաղյա որակազրկումի ավարտից հետո ֆուտբոլիստը կվերադառնա մարզադաշտ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին:
«Ես կարծում էի, որ Մարիոին կորակազրկեն 6 կամ 7 խաղով, սակայն ամեն ինչ լավ ստացվեց, և նա որակազրկվեց 3 խաղով: Վստահ եմ, որ նա պատրաստ կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ պայքարին», – ակումբի պաշտոնական կայքը մեջբերել է Մանչինի խոսքը:
Հիշեցնենք, որ Բալոտելիին սպառնում էր երկարաժամկետ որակազրկում կոպիտ խաղի համար, որ ֆուտբոլիստը ցուցադրել էր «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ալեքս Սոնգի դեմ պայքարում: Մանչինին «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո հայտնել էր, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա «քաղաքայիններ»-ի կազմում, սակայն հիմա հակառակն է պնդում:










































