Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Դատախազության մասնագիտացված վարչությունը վերանվանվել է

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչություն»-ը վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության»:

Կիբերհանցագործությունները, որպես կանոն, կապված են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման` փողերի լվացման, ահաբեկչության, դրա ֆինանսավորման և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցակազմերի հետ, որոնց նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության կողմից:

Սրանք բարձր տեխնոլոգիաների` համակարգչային համակարգի օգտագործմամբ, էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում (էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով կարգավորվող ոլորտում) կատարվող և այդ համակարգի, այդ թվում` տեղեկատվության փոխանակման անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն են: Որպես կանոն ոտնձգության թիրախ են դառնում տեխնոլոգիական համակարգերը, որոնք հանդես են գալիս որպես տեղեկատվության կրող և պահպանող:

Ժամանակակից հանցագործության այս տեսակի` կիբերհանցագործության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար ներկայումս խիստ անհրաժեշտություն է առաջացել հետաքննության և նախաքննության մարմիններում ապահովելու կիբերհանցագործությունների բացահայտման և գործերի քննության, իսկ ՀՀ դատախազության համակարգում` դրանց նկատմամբ իրականացվող դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության մասնագիտացումն ու կենտրոնացումը, քանի որ այսօրինակ քրեական գործերի քննությունն ունի առանձնահատկություններ, այդ թվում` ինչպես ապացույցների ձեռք բերման եղանակների, այնպես էլ` տեսակների առումով: Մասնավորապես` անհրաժեշտ են թվային-էլեկտրոնային ապացույցների հայտնաբերման, ֆիքսման, զննման, առգրավման, պահպանման և փորձաքննությունների անցկացման միանգամայն նոր մոտեցումներ, իմացություններ և հմտություններ:

ՀՀ գլխավոր դատախազի` 06.04.2012թ. թիվ 15 հրամանով կիբերհանցագործությունների քննության նկատմամբ հսկողության իրավունքը վերապահվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությանը», որը հնարավորություն կտա ապահովել այս վարչության դատախազների մասնագիտացումը՝ այսօրինակ գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում