Կանադայի կառավարությունը գումարներ չի ներդնի ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամում,- հաղորդում է RBK-ն: Օտտավան նախկինում նույնպես հայտարարել էր, որ Եվրոպան կարող է ճգնաժամը հաղթահարել սեփական ուժերով:
«Վարչապետը և ֆինանսների նախարարը հստակ իրենց դիրքորոշումն են արտահայտել, որ Կանադան միջոցներ չի ներդնի Եվրոպայում ճգնաժամի դեմ պայքարի համար: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է Կանադայի վարչաապետ Սթիվեն Հարփերը:
Հիշեցնենք. 2012 թ. հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իրեն անհրաժեշտ է լրացուցիչ 500 մլրդ եվրո՝ Եվրոպայի պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու համար, և 100 մլրդ եվրո՝ որպես պահուստ:










































