Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ և այսօր Վանում դարձյալ գրանցվել են երկրաշարժեր: Երեկ տեղական ժամանակով ժամը 12.32-ին գրանցված երկրաշարժն ունեցել է Ռիխտերի սանդղակով 4.1 բալ ուժգնություն: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանա լճում:
Այսօր առավոտյան ժամը 07.22-ին էլ տեղի է ունեցել հերթական երկրաշարժը: Վան քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա ընկած Մոլլաքասըմ գյուղի մոտ տեղի ունեցած այդ երկրաշարժն ունեցել է Ռիխտերի սանդղակով 4.2 բալ ուժգնություն:
Երկրաշարժերը խուճապ են առաջացրել Վանի նահանգի բնակիչների մոտ, սակայն զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել:










































