2011 թ. Արցախից մեկնել է 663 մարդ և ժամանել 1109 մարդ: Միգրացիոն աճը կազմել է 446 մարդ: ԼՂՀ սոցապ նախարարության տվյալների համաձայն՝ 2010 և 2009 թվականներին ևս արձանագրվել է միգրացիոն աճ, համապատասխանաբար՝ 565 և 511 մարդ:
Ընդհանուր առմամբ՝ Արցախում 2000-ական թվականների սկզբում ներհոսքը մեծ է եղել՝ մոտ 1500-2100 մարդ, ապա նվազել է, և 2004 թ. ու 2006-2007 թթ. հաշվեկշիռը բացասական է եղել՝ 200-360 մարդ:









































