Հյուիսիսային Կորեան քաղաքացիական «Ինխա-3» հրթիռի արձակման անվան տակ անցկացրել է Taepodong-2 հրթիռի փորձարկում, որն ի վիճակի է նպատակին հասնել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմավարական հրամանատարությանը (NORAD):
Սպիտակ տան կարծիքով՝ չնայած հրթիռի արձակումն անհաջողությամբ է ավարտվել, այնուամենայնիվ, այն սադրիչ գործողություն էր, որը սպառնում էր տարածքային անվտանգությանը, և իրականացվել է միջազգային իրավունքի խախտմամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման կերպ է Հյուսիսի գործողությունները գնահատել նաև Հարավային Կորեան:
Հիշեցնենք. այսօր առավոտյան «Ինխա-3» հրթիռն օդ բարձրանալուց մեկ րոպե անց պայթել է և ընկել օվկիանոս՝ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից 165 կմ հեռավորության վրա:











































