ԱՄՆ-ն առաջարկել է ՌԴ-ի հետ գագաթնաժողովն անցկացնել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից հետո, որը նախատեսվում է 2012 թ. մայիսին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Լավրովի խոսքերով՝ սպասվում է, որ երդմնակալության արարողությունից հետո Պուտինը կհաստատի այս տարվա մայիսին Քեմփ Դևիդում նախատեսվող «Ությակի» գագաթնաժողովին մասնակցությունը:
«Ամերիկացիները ցանկանում են, որպեսզի այդ առիթով տեղի ունենա նաև առանձին՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողով»,- ասել է նախարարը:
Ռուսական և ամերիկյան կողմերը հայտարարել են, որ ՀՀՊ հարցում շարունակում են մնալ իրենց դիրքերում, սակայն համագործակցության հնարավորություն դեռ կա:









































