Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ ինքը հանդիպել է արդարադատության նորանշանակ նախարարին, նորանշանակ զինդատախազին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին և խորհրդարանական ուժերին, արտախորհրդարանական ուժերին և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների: Համարբերգը տեղեկացրեց, որ հանդիպել է բանտարկված անձանց հարազատներին: Այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Թոմաս Համարբերգը հայտնեց, որ իրեն առավելապես մտահոգում են 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո ծագած խնդիրները, բանակում տեղի ունեցած դեպքերը և զինվորական սպայակազմի նկատմամբ վատ և անմարդկային վերաբերմունքը, բազմակարծության խնդիրը ԶԼՄ-ներում: