ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մոտ աշխատակիցները հերթագրվում են ու նոր միայն մտնում նրա աշխատասենյակ:
«ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` եթե անգամ ԱԳՆ աշխատակիցները շտապ բան ունեն զեկուցելու, օրերով սպասում են, մինչև իրենց հերթը հասնի: Ի դեպ, նույն «կարգ ու կանոնով» աշխատում են նաև փոխնախարարներն ու վարչության պետերը:
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանը, պատասխանելով «ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են ԱԳՆ աշխատակիցներն օրերով սպասում, որ մտնեն Էդվարդ Նալբանդյանի աշխատասենյակ, և ընդհանրապես, ինչու են ԱԳՆ-ում այդ կանոնակարգով աշխատում, ասել է. «ԱԳ նախարարի հանդիպումների օրակարգը կազմվում և կանոնակարգվում է ըստ նախարարի զբաղվածության: Ձեր կողմից նշված «օրերով սպասելը» հնարավոր է միայն նախարարի գործուղումների ժամանակ, երբ նախարարը ֆիզիկապես բացակայում է Հայաստանից, սակայն այդ ժամանակահատվածում Էլ նախարարի հետ կապն ապահովվում Է հաղորդակցության այլ միջոցներով»:









































