Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Ինչպես հայտնում են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Տեր-Պետրոսյան-Յովանովիչ հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: