Բոբ Մառլիի մասին պատմող Marley վավերագրական ֆիլմը հասանելի կլինի նաև Facebook սոցիալական ցանցում հենց այն նույն պահից, երբ այն առաջին անգամ հնարվոր կլինի դիտել կինոթատրոններում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, սա նշան է, որ սոցիալական լրատվամիջոցները շուտով կարող են փոփոխություն մտցնել նրանում, թե ինչպես են թողարկվում ֆիլմերը:
Ապրիլի 20-ից սկսած՝ Կևին Մաքդոնալդի ֆիլմը հնարավոր կլինի վարձակալել 6.99 դոլարով: Facebook-ի միջոցով ստացված հասույթի մի մասը, որպես նվիրատվություն, կփոխնացվի Save the Children բարեգործական ընկերությանը:







































