Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ծաղրի է արժանացել այն բանից հետո, երբ պնդել է, որ եղել է Ֆուկուսիմայի ատոմակայանում՝ անցած տարի տեղի ունեցած սարսափելի ցունամիից հետո:
Daily Mail-ը գրում է որ Սարկոզիին այժմ անվանում են «անտեսանելի մարդ», քանի որ երկու տարի առաջ նա նույն կերպ հայտնել էր, որ ականատես է եղել Բեռլինյան պատի քանդմանը, չնայած այդ ժամանակ նա Փարիզում է եղել:
Ֆուկուսիմայի մասին սուտը նա հայտնել է մրցակից Ֆրանսուա Հոլանդին ուղղված խոսքում։ Վերջինս ցանկանում է վերացնել երկրի ամենահին ատոմակայանները:
Սարկոզին, խոսելով Ֆուկուսիմա այցելելու մասին,ասել է, որ ի տարբերություն Հոլանդի՝ ինքն այնտեղ եղել է և կարող է ասել, որ վթարի պատճառ հանդիսացել է ցունամին: Իրականում Սարկոզին աշխարհի առաջին ղեկավարն էր, ով անցած տարվա մարտին երկրաշարժից ու ցունամիից հետո այցելեց Ճապոնիա, բայց ֆրանսիական Le Monde թերթի լրագրողները, ովքեր նրա հետ են եղել այն ժամանակ, հայտնում են, որ նախագահը ողջ ուղևորության ընթացքում չի հեռացել Տոկիոյից:






































