Պակիստանի խորհրդարանը միաձայն ընդունել է նոր ուղենիշային սկզբունքներ՝ Վաշինգտոնի հետ հարաբերություններում:
Նոր սկզբունքներում խոսվում է պակիստանյան տարածքները ռմբակոծելու ամերիկացի զինծառայողների պրակտիկան դադարեցնելու անհրաժեշտության մասին, սակայն նշվում է նաև ՆԱՏՕ-ի ուժերի համար բեռներ մատակարարելու վերսկսման անհրաժեշտության մասին:
Նշենք, որ բեռների մատակարարումը դադարեցվել էր նոյեմբեր ամսին այն բանից հետո, երբ ամերիկյան անօդաչուի հարվածից զոհվել էր ավելի քան 20 պակիստանցի:








































