Այսօր Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է երկրի օրենսդրության մեջ մտցված փոփոխությունը, որը Հոսնի Մուբարաքի զինակիցներին արգելում է մասնակցել նախագահական ընտրություններին:
Պատգամավորները որոշել են փոխել «Մարդու իրավունքների մասին» օրենքի հոդվածը:
Ինչպես ակնկալվում է, դրանում կհավելվի հոդված, ըստ որի՝ Հոսնի Մուբարաքի նախկին զինակցիները չեն կարող, որպես թեկնածու, առաջադրվել նախագահական ընտրություններում: Օրենքը դեռևս չի ընդունվել, պատգամավորները քննարկում են այն` «սկզբունքորեն կողմ հանդես գալով»:
Օրենքի նախագծի համաձայն՝ նրանք, ովքեր մինչ 2011 թ. փետրվարը 10 տարիների ընթացքում զբաղեցրել են նախագահի, նրա տեղակալի, կառավարության ղեկավարի, Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնները, 10 տարի իրավունք չունեն պետական ծառայության անցնել:
Արդարադատության նախարար Աբդել Համիդ Աբդալլահի կարծիքով՝ այս օրենքը հակասում է երկրի սահմանադրությանը: Նման դիրքորոշում ունեն նաև իրավունքի ոլորտի մասնագետները:








































