Լոնդոնի համալսարանը ցանկանում է արգելել համալսարանի տարածքում ալկոհոլի վաճառքը, քանի որ դա անհանգստացնում է մուսուլման ուսանողներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ London Metropolitan համալսարանը նման որոշում կկայացնի, քանի որ մեծ թվով ուսանողներ կարծում են, որ խմելն «անբարոյականություն է»:
Պրոֆեսոր Մելքոմ Գիլիսն ասում է, որ հարկավոր է հաշվի առնել բոլոր ուսանողների կարծիքները, իսկ London Metropolitan համալսարանում կան ուսանողներ աշխարհի բոլոր ծայերերից, և նրանք ունեն կրոնական տարբեր պատկերացումներ, որոնք հարկավոր է հարգել:









































