Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համատեղ հրաման են ստորագրել արտակարգ իրավիճակներում երկու գերատեսչությունների ստորաբաժանումների համատեղ ու փոխհամաձայնեցված արձագանքման կարգը հաստատելու մասին:
Այդ հիմնարար փաստաթղթով սահմանվում են արտակարգ իրավիճակների սպառնալիքի, արտակարգ իրավիճակների և այլ դեպքերի առաջացման մասին ԱԻՆ և Ոստիկանության ստորաբաժանումների փոխադարձ իրազեկման ու տեղեկատվության փոխանակման, ինչպես և արտակարգ իրավիճակների հակազդմանն ուղղված փոխկապակցված և փոխհամաձայնեցված գործունեության հետ կապված հարաբերությունները:









































