ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ապրիլի 14-ին, ժամը 16:00-ին Արարատի «Այգ» մարզադաշտում նշանակված «Իմպուլս»-«Արարատ» հանդիպումը կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում:
Ապրիլի 14-ին, ժամը 16:00-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում նշանակված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա Երևանի «Փյունիկ» մարզադաշտում:
Ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում նշանակված «Ուլիս»-«Միկա» հանդիպումը կկայանա Երևանի «Միկա» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:








































