РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Վրաստան: Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ վերջին շրջանում Աբխազիա այցելելու համար Վրաստանում ձերբակալվել են Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ.
«Վրաստանի հատուկ ծառայությունները սիստեմատիկորեն հարցաքննում ու բռնություններ են գործադրում Վրաստան ժամանած ռուսների նկատմամբ: Այդ ամենն իրականացվում է քողարկված ձևով, առանց ավելորդ հնչեղության: Փոխարենը վրացական ԶԼՄ-ները լայնորեն քարոզում են Սաակաշավիլիի Կազբեկի անցակետ կատարած այցը, որի ժամանակ նա ողջունել է ռուս-վրացական սահմանը հատած Ռուսաստանի քաղաքացիներին:
Ռուսաստանի ԱԳՆ-ը նորից իր քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում Վրաստանում անվտանգության բացակայության վրա և նրանց խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան այցելելուց»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարեց, որ փետրվարի 29-ից (երբ Սաակաշվիլիի հրամանով միակողմանիորեն վերացվեց Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմը) ցայսօր Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի մինչև 30,000 քաղաքացի, ինչը 70 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
Ներկայումս Ռուսաստանը վիզային ռեժիմի պատասխան վերացման համար Վրաստանից պահանջում է վերացնել «Օկուպացված տարածքների» մասին օրենքը, որով Վրաստանում քրեական հետապնդման են ենթարկվում դրանից առաջ Աբխազիա ու Հարավային Օսիա այցելած Ռուսաստանի քաղաքացիները:








































