Յալթայի կինոստուդիաներին առաջարկել են վավերագրական ֆիլմ նկարահանել Ղրիմի ծայրահեղականների մասին՝ հատուկ արաբական Al-Jazeera հեռուստաալիքի համար,- հաղորդում է Сегодня-ն:
Ֆիլմը կպատմի մի ընտանիքի մասին, որի որդին հետապնդումների է ենթարկվում Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից ծայրահեղականների հետ կապերի համար:
«Մեզ ցնցել է նկարահանող խմբի առջև դրված նպատակը՝ ցույց տալ, որ Ղրիմի թերակղզում անխուսափելի են ռազմական գործողությունները, Կոսովոյի սցենարի կրկնությունը, ահաբեկչությունները, թերակղզում վահաբիների գոծողությունները»,- պատմել է Մեծ Յալթայի քաղաքացիական կոմիտեի նախագահ Գրիգորի Տարանենկոն:
Լրագրողներին սադրիչ է թվում անգամ սցենարին կցված խնդրանքը. «Անհրաժեշտ է գտնել թեկուզև մեկ նման պատմություն»:
Յալթայի կինեմատոգրաֆիստները նկարահանումներից ընդհանրպես հրաժարվել են՝ չցանկանալով ներգրավվել սկանդալային նախագծում: Սակայն ֆիլմն այնուամենայնիվ կնկարահանվի և կկոչվի «Վառոդի տակառ Եվրոպայի կենտրոնում»:









































