Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էգեյան ծովի հյուսիսային հատվածում գտնվող, Թուրքիային պատկանող Գյոքչեադա կղզում բնակվող ուղղափառ հույները զրկվել են կղզում անշարժ գույք գնելու սեփականությունից:
Այս կապակցությամբ իրավաբան Էրհան Գյոքչեն դիմել է Գյոքչեադայի պետռեգիստր ու կադաստր՝ պահանջելով բացատրել, թե ինչու է մուսուլմաններին թույլատրված կղզում գնել ամեն տիպի սեփականություն, իսկ ուղղափառ հույներին՝ ոչ: Նրան պատասխանել են, որ դա արվում է համաձայն Պետական անվտանգության խորհրդի հրահանգի, որի մանրամասները «հույժ գաղտնի» են, և որոնց հրապարակումը «կարող է վնաս հասցնել» երկրի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու պետական պաշտպանությանը:
Դրանից հետո իրավաբանը դիմել է Բուրսայի դատարան, ուր նրան պատասխանել են, որ Գյոքչեադա և Բոզջաադա (Թենեդոս) կղզիները պետական անվտանգության տեսանկյունից գտնվում են ռազմավարական կարևոր շրջանների մերձակայությամբ:









































