Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

ՀՅԴ-ի դերը և հեռանկարը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում և ընդհանրապես Հայաստանի ընտրական գործընթացում հետաքրքրական է Հայ հեղափոխական դաշնակցության դերակատարումը: Դաշնակցությունը փորձում է ընդգծված կերպով տարանջատվել մյուս քաղաքական ուժերից և հայտարարել, թե այն, ինչ ինքն է ասում, էապես տարբերվում է մյուսների խոսքերից՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության: ՀՅԴ-ն իսկապես տարբեր է, բայց ոչ թե խոսքով, այլ այն կարգավիճակով, որ ստանձնել է, կամ որ նրան բաժին է ընկել այժմ:

Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն հայտնվել է, այսպես ասած, լուսանցքային դերում, և որևէ քաղաքական սխեմայի մեջ այդ կուսակցությունը չկա, կամ եթե կա, ապա զուտ որպես լրացում, կցորդ՝ ոչ որպես էական դերակատար: Դա հետևանքն է այն քաղաքականության, որ ՀՅԴ-ն տարիներ շարունակ վարել է՝ փորձելով սիրաշահել թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին: Արդյունքում ՀՅԴ-ն մերժվեց թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի կողմից:

Քոչարյանի մոտ մերժված լինելու վկայությունն, օրինակ, այն է, որ նախկին նախագահը ոչ թե ՀՅԴ-ի միջոցով է փորձում վերադառնալ ակտիվ քաղաքականություն կամ իր շահերն այնտեղ պաշտպանել, այլ ԲՀԿ-ի: Մինչդեռ կար ժամանակ, որ Դաշնակցությունը Քոչարյանի սկզբունքային հենարանն էր: Ներկայումս էլ, իհարկե, ՀՅԴ-ն փորձում է առանցքային դեր ստանձնել և ակտիվություն է ցուցաբերում միասնական շտաբում, որով պետք է ընտրությունների օրինականություն վերահսկվի: ՀՅԴ-ն փորձում է շտաբում ցուցաբերել նախաձեռնություն, ներկայացնել մեխանիզմներ: Սակայն միևնույն է՝ առանցքային գործընթացը տարվում է Կոնգրեսի և ԲՀԿ-ի միջև, իսկ նույնիսկ երկրորդ համարի համար պայքարում էլ ՀՅԴ-ից առաջ անցավ «Ժառանգություն»-ը՝ ներկայացնելով առաջին դեմքերի վերաբերյալ հայտնի պահանջը և իրավիճակ թելադրելով շտաբի շուրջ: Դաշնակցությունը կրկին մնաց ստվերում: Ավելին, այդ կուսակցությունը, դատելով նրա ղեկավարության վերջին տարիների պահվածքից, չի էլ կարող հավակնել:

Բանն այն է, որ երբ հարկ էր զբաղվել քաղաքականությամբ, Դաշնակցությունը գործարքներով ու բիզնեսով էր զբաղված, ու հիմա ուշ է վերադարձնել կորցրածը: ՀՅԴ-ն առավելագույնը կարող է հավակնել այլոց կորցրածին տեր կանգնելուն, այսինքն՝ ներկայիս գործընթացում տեր գտնելուն՝ կամ ի դեմս Սերժ Սարգսյանի, կամ Քոչարյանի: Սերժ Սարգսյանը հազիվ թե տեր կանգնի ՀՅԴ-ին, քանի որ նա առանց այդ էլ տիրություն անելու շատ բան ունի և գուցե իր ունեցածին ամբողջությամբ չկարողանա կամ հազիվ կարողանա տիրություն անել: Ռոբերտ Քոչարյանի պարագայում Դաշնակցությունը որոշակի շանսեր ունի, եթե, իհարկե, Հայ ազգային կոնգրեսը նրա հետ լուրջ մրցակցության մեջ չմտնի Քոչարյանի սցենարներում երկրորդ տեղում լինելու հարցում:

Առայժմ Կոնգրեսը այդ հարցում մրցակցության մեջ է ՀՅԴ-ի հետ և առայժմ հաղթում է: ՀՅԴ-ի հույսը կարող է այն լինել, որ Կոնգրեսի համար կգա մի սահման, որից այն կողմ այդ քաղաքական ուժը չի համարձակվի գործակցել քոչարյանական ճամբարի հետ, որովհետև կամ այդ ճամբարը պարզապես կխաբի Կոնգրեսին, կամ էլ ուղղակի Կոնգրեսը կհասկանա, որ այդ դեպքում ոչ թե ԲՀԿ-ն, այլ հենց ինքն է դառնում յուրօրինակ ՕԵԿ լինելու հավակնորդ: Այդ դեպքում Քոչարյանը կարող է ինչ-որ բան առաջարկել Դաշնակցությանը: Հակառակ պարագայում ՀՅԴ-ն երևի թե ստիպված կլինի բավարարվել նրանով, ինչ կմնա խորհրդարանի ընտրության քվեատուփերի տակ: Բայց դա, իհարկե, ամենամեծ արդյունքը կլինի կուսակցության զարգացման հեռանկարի առումով:

Խոսքը կուսակցության մասին է, և պետք չէ իշխանության հետ նույնականացնել կուսակցությունը՝ իր հազարավոր նվիրյալներով, և դրա ներկայիս վերնախավը՝ իր բազմաթիվ գործարքներով: Միգուցե անկումը, որ կարձանագրի ՀՅԴ-ն ընտրական այս գործընթացում, կծառայի կուսակցության ներսում իսկապես լուրջ բարեփոխումներ իրականացնելու և պատեհապաշտ վերնախավից ազատվելու գործին, որից հետո միայն ՀՅԴ-ն կկարողանա իր մարդկային պոտենցիալին և գաղափարական առանձնահատկությանը համարժեք գործ անել Հայաստանի հասարակական-քաղաքական և պետական կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում