Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «Աուդի»-ի վարորդը, «ՎԱԶ-2106»-երից մեկի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































