Բրիտանական շատ լրատվամիջոցներ այսօր տարածել են լուրեր այն մասին, որ արքայազն Հարին հավանաբար նոր ընկերուհի ունի: Ենթադրվում է, որ նրա ընկերուհին բրիտանական The Saturdays խմբի երգչուհի Մոլի Քինգն է:
LifelineLive-ը հաղորդում է, որ չնայած երգչուհին ամբողջ աշխարհում հայտնի չէ, բայց նա երիտասարդ է, շիկահեր և նման է Հարիի նախկին ընկերուհի Չելսի Դեյվիին, ով այժմ Լոնդոնում աշխատում է որպես դատավոր:
Հաղորդվում է, որ արքայազնն ու երգչուհին ընկերներ են եղել 2010 թվականից, բայց ռոմանտիկ հարաբերությունները միայն նոր են սկսվել: Նրանք փորձել են դա գաղտնի պահել, բայց սիրահար զույգին միասին տեսել են անցած շաբաթ՝ ինչ-որ հավաքույթի ժամանակ:
Ինչպես միշտ պալատական պաշտոնյաները ոչ մի մեկնաբանություն չեն արել, քանի որ նրանք երբեք ոչինչ չեն հայտնում երիտասարդ արքայազնների անձնական կյանքի մասին:









































