Facebook-ը ներկայացնում է խմբերի նոր տեսակ, որոնք կլինեն միայն դպրոցների համար, և դրանց միանալու համար հարկավոր է կլինի ունենալ տվյալ դպրոցի հետ կապված էլեկտրոնային հասցե:
Slash Gear-ը հաղորդում է, որ Groups for Schools էջերը հնարավորություն կտան, որ աշակերտներն ու ուսուցիչները կարողանան փոխանակել տարբեր նյութեր, ստեղծել իրադարձություններ և հաղորդագրություններ գրել միմյանց:
Բացի դպրոցի վրա հիմնված օնլայն համայնք ստեղծելուց, էջերը նաև հնարավորություն կտան, որ խմբի ներսում գործեն դպրոցի հետ կապված ենթախմբեր: Facebook-ը, հիմնվելով դասերի և տարբեր գործողությունների վրա, կառաջարկի միանալ այս կամ այն ենթախմբին։








































