Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում նկատվում է մերկապարի որակի անկում: Սոցիոլոգները պնդում են, որ չափանիշներն ավելի ցածր են արդեն 2008 թվականից սկսած: Շատ մերկապարուհիներ անգամ չգիտեն, թե ինչպես է պետք պարել ձողի վրա:
Daily Mail-ը գրում է, որ Լիդսի համալսարանի սոցիոլոգներ Թիլա Սանդերսն ու Քեյթ Հարդին հարցումներ են անկացրել 200 պարուհիների շրջանում:
Ավելի տարեց պարուհիները բողոքում են, որ այժմ չկա արհեստավարժություն, քանի որ պարուհիներից շատերը պարզապես ներգաղթյալ աշխատողներ են կամ ուսանողուհիներ:








































