Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մինչև 2030 թ. մտագարությամբ տառապող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կկրկնապատկվի` հասնելով 65.7 միլիոնի: Մինչև 2050 թվականը այդ հիվանդությամբ տառապողների թիվը կավելանա` հասնելով 35.6 միլիոնի:
Daily Mail-ը գրում է, որ մտագարությունն առաջանում է ուղեղի տարբեր հիվանդությունների արդյունքում, որոնք ազդում են հիշողության, վարքի, ամենօրյա գործողություններ իրականացնելու և մտածելու ունակությունների վրա:
Զեկույցում նաև ասվել է, որ տարեկան մտագարության 7.7 միլիոն նոր դեպք է գրանցվում, և ամեն 4 վայրկյանում մեկ մարդ ախտորոշվում է այս հիվանդությամբ: Սակայն անգամ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հիվանդության դեպքերի կեսից ավելին բացահայտված չէ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ հարկավոր է բարելավել հիվանդության դեպքում առաջարկվող բուժումն ու խնամքը: Զեկույցում նաև նշվում է, որ հիվանդության մասին քչերը պատկերացում ունեն և չեն գիտակցում, թե հիվանդությունն իրենից ինչ է ներկայացնում:









































