News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը 28 հետևակային զրահամեքենա (MRAP) է ուղարկել վրացի զինվորականների նախապատրաստման համար, որոնք ուղարկվելու են Աֆղանստան՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ առաքելություն կատարելու համար: Այս մասին հայտնել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո ծառայությունը:
Ամերիկյան զրահամեքենաները հասցվել են Փոթի նավահանգիստ, որտեղից էլ մինչև ապրիլի 12-ը երկաթուղային ճանապարհով բերվելու է Թբիլիսիի մոտ ընկած Կրցանաիսիի Ազգային ուսումնական կենտրոն:
Նշվում է, որ այդ զրահամեքենաները ստեղծված են զրահածակող ականներից հետևակայինների պաշտպանության համար:








































