«Առաջին լրատվականի» մեր թղթակիցը Աբովյանից հաղորդում է, որ քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը տեղահանվել է շենքից, քանի որ ինչպես հաղորդվել էր, քաղաքապետարանի շենքում ռումբ էր տեղադրված: Քաղաքապետարանի շենքում մնացել է միայն պահակը` Աշոտ Գյուլյանը, որը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ առավոտյան աշխատակիցները տեղահանվել են, որից հետ ժամը 11-00-ին ոստիկանները և արտակարգ իրավիճակների ծառայությունը զննություն է իրականացրել, բայց ռումբ չեն հայտնաբերել: Այս պահի դրությամբ, ոստիկանները հերթական անգամ զննություն են իրականացնում` ռումբը հայտնաբերելու համար: