ԱՄՆ-ի և Նիդեռլանդների ֆիզիկոսները ալմաստի հիմքի վրա քվանտային համակարգիչ են ստեղծել: Այս մասին տեղեկացնում է membrana.ru-ն՝ հղում անելով PhysOrg.com-ին: Ի դեպ, քվանտային համակարգիչները, ի տարբերություն բիտերով աշխատող դասական համակարգիչներին, աշխատում են կուբիտներով:
Տեսականորեն, քվանտային համակարգիչը պետք է ավելի արդյունավետ կերպով կատարի վերացական օպտիմալացման հանձնարարությունները, որոնք ի վիճակի չեն կատարել սովորական համակարգիչները: Դա կարող է լինել ֆինանսական ռիսկերի վերլուծություն, կերպարների ճանաչում, պատկերների դասակարգում և այլն:
Նոր մշակման մեջ կուբիտները ներկայացված են հիբրիդային համակարգով, առաջին կուբիտը ազոտի ատոմի կորիզ է՝ ալմաստային կեղտ, իսկ երկորդը՝ էլեկտրոն:
Ֆիզիկոսները մտածել են նաև դեկոգերենցիայից պաշտպանվելու միջոց: Դեկոգերենցիան արտաքին միջավայրի ազդեցությամբ սինխրոնիզացիայի խախտումն է: Երկու կուբիտների փոխազդեցությունից բացի, քվանտային գործողությունների իրականացման գործում իր դերն է խաղացել նաև ներքին միջամտությունը: Միկրոալիքային տատանումների շնորհիվ ֆիզիկոսները կանոնավոր կերպով փոխել են էլեկտրոնների վազքի ընթացքը: Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնական Դենիել Լիդարի խոսքով՝ դա նման է ժամանակի մեջ շրջագայությանը՝ էլեկտրոնի վրա ազդեցությունը վերացրել է երկու մասնիկների միջև առկա անհամաձայնությունը:
Այդ արհեստական միջամտությունը թույլ է տվել ժամանակ առ ժամանակ դիմակայել միջավայրի վտանգավոր ազդեցությանը, մնացյալ ժամանակը բավականացրել է քվանտային գործողություններ կատարելու համար:









































