Ապրիլի 10-ին ավարտվել է Windows Vista օպերացիոն համակարգի աջակցության այսպես կոչված «հիմնական շրջանը», որի ընթացքում բոլոր օգտվողները ստացել են համացանցային ապրանքի անվճար նորացումները: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով ընկերության կայքի տեղեկությանը: Նախօրեին դադարեցվել է նաև Office 2007-ի փաթեթի աջակցությունը:
Microsoft-ը կթողարկի նորացված տարբերակներ, սակայն կարող են ձեռք բերել միայն ըկերությունները, որոնց հետ կկնքվեն ֆինանսական համաձայնագրեր:
Vista օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը թողարկվել է 2007-ի սկզբին: StatCounter-ի վիճակագրության համաձայն՝ 2012 թվականի մարտին Windows Vista-ին է պատկանել օպերացիոն համակարգի շուկայի 9,1%-ը: Իսկ նոր Windows 7-ը շուկայում առաջատարն է՝ 46,5%:
2014-ի ապրիլի 8-ին Microsoft-ը մտադիր է դադարեցնել նաև Windows XP –ի և Office 2003 ծրագրային փաթեթի աջակցությունը:









































