Առաջիկայում հայտնի կդառնա Ադրբեջանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի անունը: APA-ն այս մասին տեղեկացել է անձամբ կառույցի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդից: Նա շեշտել է, որ թեկնածուների ընտրությունը կկատարվի մոտակա օրերին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցչի` Վերոնիկա Կոտեկի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր անցած տարվա վերջում: