Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի սահմանի մոտ ընկած Քիլիսի կոնտեյներային քաղաքը երեկ երեկոյանը՝ ժամը 19.00-ին, Սիրիայի կողմից ենթարկվել է գնդակոծության:
Մոտ 100 սիրիացի փախստականներ՝ ներառյալ կանայք ու երեխաներ, փորձել են Օնջուփընար անցակետով մուտք գործել Թուրքիա: Այդ ժամանակ սիրիական բանակը կրակ է արձակել նրանց ուղղությամբ: Առաջացել է խուճապ, սակայն զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել: Սահմանը հատած սիրիացի փախստականներին միկրոավտոբուսներով տեղափոխել են Քիլիս:
Թուրքական ոստիկանությունը թուրք լրագրողներին ու քաղաքացիներին չի թույլատրել մոտենալ սահմանին: