2011 թ. աշնանը Լիբիայում ձերբակալված ուկրաինացիների մի մասին ազատ են արձակել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Լիբիայում աշխատող ուկրաինացի բժիշկներին: Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ նրանք բոլորն իրենց լավ են զգում:
Թե կոնկրետ քանի ուկրաինացու են ազատ արձակել՝ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ Տրիպոլիի դատարանը քննում է Ուկրաինայի մյուս քաղաքացիների գործը, որոնք դեռ գտնվում են կալանքի տակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Ուկրաինայի 22 քաղաքացիների դեմ, որոնք մեղադրվում են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգին աջակցելու մեջ: Ձերբակալվածներն այդ մեղադրանքները հերքում են՝ հայտարարելով, որ իրենք աշխատել են տեղի նավթարդյունաբերության օբյեկտներում: