Intel ընկերությունը ներկայացրել է Studybook պլանշետը: Ենթադրվում է, որ երեխաները պլանշետը կկիրառեն դպրոցում:
Պլաշնշետը կշռում է 525 գրամ, ունի 7 դյույմանոց էկրան: Մինչև 70 սմ բարձրությունից ընկնելով՝ սարքավորումը կարող է անվնաս մնալ, այն նաև փոշուց պաշտպանիչ շերտ ունի:
Studybook-ը կարող է աշխատել կա՛մ Windows 7-ով, կա՛մ Android 3.x–ով:
Պլանշետը թողարկելու է ոչ թե Intel-ը, այլ գործընկեր կազմակերպությունները, որոնք էլ կորոշեն Studybook-ի գինը: Intel-ի հաշվարկներով՝ պլանշետը կարժենա մոտ 200 ԱՄՆ դոլար:






































