Այսօր հայտնի է դարձել, որ «Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող է ճանաչվել Աննա Առաքելյանը (հասակը` 173 սմ)։ Մրցույթը կայացել է Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող 18-24 տարեկան 18 աղջիկների միջև:
Ի դեմս Աննա Առաքելյանի՝ Հայաստանն առաջին անգամ կներկայացվի «Միսս աշխարհ-2012» մրցույթում։
«Միսս Հայաստան 2012»–ի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունեցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում, աղջիկները հանդես են եկել ազգային տարազներով, լողազգեստներով և երեկոյան զգեստներով: Երեք մրցույթների արդյունքում ընտրվել է 10 մասնակից: Նրանցից ընտրվել են 5–ը:
Վերջիններից էլ՝ «Միսս Հայաստան-2012»-ը:
Երկրորդ տեղում է 18-ամյա Կատերինա Աբրահամյանը` Աբովյանից, իսկ առաջին տեղում` 17-ամյա Անիտա Գաբրիելյանը` Երևանից:
«Միսս Հայաստան» մրցույթն 5 տարվա ընդմիջումից հետո այս տարի անցկացվում էր առաջին անգամ:









































