Ինչպես փոխանցում են համաշխարհային լրատվամիջոցները, հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մալարիայով է հիվանդացել այն բանից հետո, երբ անկախության համար հանրաքվեի ժամանակ այցելել է Սուդան:
Տեղեկացնենք, որ Քլունին հաճախ է այցելում Աֆրիկա և օգնում այստեղի չքավոր բնակչությանը:
Մալարիայով հիվանդանալու մասին նա հայտնել է հայտնի լրագրող Փիրս Մորգանին, որը հիմա հաղորդում է վարում ամերիկյան CNN հեռուստաալիքով:
Քլունին կատակով ասել է, թե Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը, որը միջազգային դատարանի կողմից մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործություների համար, անձամբ է ուղարկել իրեն խայթած մոծակին: Նա նաև ավելացրել է, որ ինքն արդեն երրորդ անգամ է հիվանդանում մալարիայով: