Ինչպես հաղորդում է associated Press գործակալությունը, Google Inc.-ի գործադիր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Լարի Փեյջը: Նա նոր մարդ չէ ընկերությունում և աշխարհի ամենահայտնի ու արդյունավետ որոնողական համակարգը ստեղծող Google-ի հիմնադիրներից է:
Ընկերության հայտարարության մեջ այս կապակցությամբ ասվում է, որ Փեյջն իր նոր պարտականությունները կսկսի կատարել ապրիլի 4-ից: Նա պատասխանատու է լինելու ընկերության ընթացիկ խնդիրների համար: Այս պաշտոնում Փեյջը փոխարինում է Էրիկ Շմիդտին, որն այսուհետ կզբաղեցնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:
Շատերը զուտ ձևական են համարում այս փոփոխությունները, որոնք չեն ազդի ընկերության ընդհանուր ռազմավարության վրա: