Այն պատկերացումը, որ աղջիկները կենսաբանական տարբերությունների պատճառով նույն մաթեմատիկական ունակությունները չունեն, ինչ տղաները, իրականում միֆ է և առաջացել է միայն ուսուցիչների կողմից, ովքեր տարբերություններ են տեսնում աղջիկների ու տղաների միջև` հիմնվելով գենդերային տեսությունների վրա:
The Indian Express-ը հաղորդում է, որ Տեխասի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են Educational Longitudinal Study 2002-ի տվյալները և պարզել են, որ ուսուցիչներն աղջիկների մաթեմատիկական գիտելիքները տղաների գիտելիքներից ցածր են գնահատել, անգամ եթե աղջիկներն առավել լավ գնահատականներ են ստացել:
Հետազոտողներն ասում են, որ սա միայն ապացուցում է, որ ուսուցիչները ենթադրություններ են անում` հիմնվելով այն պատկերացման վրա, որ մաթեմատիկան, որպես գիտություն, առավել հեշտ է տղաների, քան աղջիկների համար:









































